Սփյուռքի համար

Ուշագրավ առաջարկ սփյուռքի մեր հայրենակիցներին: Երկար ժամանակ գտնվում եք արտերկրում և Հայաստանում ունեք իրավական խնդիրներկամ անհրաժեշտ են ամենատարբեր փաստաթղթեր արտերկրում Ձեր խնդիրների կարգավորման համար, մենք կօգնենք Ձեզ:

Արտերկրում բնակվող մեր համաքաղաքացիներին և օտարերկրացիներին  առաջարկում ենք ծառայություններ հետևյալ ուղղություններով՝

  • քրեական, քաղաքացիական և վարչական գործերով շահերի ներկայացում ՀՀ բոլոր դատական ատյաններում․
  • ժառանգության հետ կապված փաստաթղթերի ձևակերպում․
  • սեփականության իրավունքի պաշտպանության հետ կապված խնդիրների կարգավորում․
  • ընտանեկան վեճերի (ամուսնալուծություն, ալիմենտ, գույքի բաժանում և այլն) լուծում․
  • գործարքների (պայմանագրերի) կազմում․

Ինչպես նաև  տեղեկատվության տրամադրում․

  • կադաստրից (անշարժ գույքի պատկանելության, գույքի նկատմամբ սահմանափակումներ, գրավ, արգելանք, վարձակալություն և այլն) պաշտոնական տեղեկատվության տրամադրում․
  • շարժական գույքի (ավտոմեքենա և այլն)  պատկանելության, գույքի նկատմաբ սահմանափակումների (արգելանք, գրավ, վարձակալության և այլն) վերաբերյալ․
  • ՔԿԱԳ (ԶԱԳՍ) մարմիններից քաղաքացու ծննդյան, մահվան, ամուսնության․ ամուսնալուծության վերաբերյալ փաստաթղթերի տրամադրում․
  • ոստիանությունից, ոստիկանության անձնագրային բաժնից․
  • բոլոր պետական և ոչ պետական մարմիններից փաստաթղթերի ստացում․

*Տեղեկատվությունը տրամադրվում է, եթե ՀՀ օրենսդրությամբ տրամադրման սահմանափակում կամ հատուկ կարգ նախատեսված չէ:

*Անհրաժեշտության դեպքում ապահովվում է ստացվող փաստաթղթերի պատշաճ վավերացումը (ապոստիլ, նոտարական կարգ):

Առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել կամ գրել մեզ էլեկտրոնային փոստով: