Մեդիացիա

Հաշտարարությունը  (մեդիացիան) վեճերի  այլընտրանքային լուծման արտադատական մեթոդ  է երրորդ անկողմնակալ և չեզոք կողմի՝մեդիատորի (հաշտարարի) մասնակցությամբ, որն օգնում է վեճի շրջանակներում ներգրավված  և մեդիացիայում կամավոր մասնակցող կողմերին մշակելու վեճի լուծման փոխադարձաբար ընդունելի  համաձայնություն: Այն որպես կողմերի կարգավորման  մեթոդ, ճանաչված է ՄԱԿ-ի կանոնադրությամբ:

Հաշտարարությունը (մեդիացիան) լայն տարածում ունի ԱՄՆ-ում և Եվրոպայում ու ինչպես ցույց են տվել մի շարք պաշտոնական վիճակագրություններ, հաշտարարի (մեդիատորի) միջոցով վեճերը լուծվում են մի քանի օրվա ընթացքում, ի տարբերություն դատական տարբերակի, որը հատկապես հայաստանյան իրականության՝ դատական համակարգի գերբեռնվածության պայմաններում կարող է տևել տարիներ: