Կորպորատիվ Իրավունք

Մեր թիմը իրավաբանական ծառայություններ է մատուցում ինչպես ռեզիդենտ, այնպես էլ ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց:

Կնքելով պայմանագիր մեզ հետ, Դուք՝

√   Խնայում եք միջոցներ, մեզ հետ համագործակցելը ավելի էժան է, քան ընկերության աշխատակազմում իրավախորհրդատու ունենալը․

   Խնայում եք ժամանակ․

√   Ստանում եք ծագած իրավական խնդիրների արդյունավետ լուծում․

  Վարձում եք իրավունքի կոնկրետ ճյուղերում մասնագիտացած բարձրակարգ իրավաբանների մի ամբողջ թիմ․

Մենք անհատական մոտեցում ենք ցուցաբերում յուրաքանչյուր հաճախորդի: Ընկերությունների իրավական սպասարկումը կարող է նախատեսել ինչպես ընկերության ողջ գործունեության իրավական ուղեկցում, այնպես էլ իրավական օգնության ցուցաբերում կոնկրետ ուղղություններով (օրինակ՝պայմանագրերի մշակում, դատական ներկայացուցչություն, գործարքների իրավական ուղեկցում և այլն):  

Իրավաբանական անձանց մենք մատուցում ենք հետևյալ ծառայությունները.

  • իրավաբանական անձանց կանոնադրությունների կազմում,
  • իրավաբանական խորհրդատվություն ընկերության ընթացիկ գործունեության վերաբերյալ,
  • հաճախորդի շահերի պաշտպանություն դատարանում,
  • խորհրդատվություն քաղաքացիական, աշխատանքային, հողային, վարչական, հարկային օրենսդրության կիրառման մասին,  ընկերության փաստաթղթերի իրավական աուդիտի իրականացում,
  • ընկերության ընթացիկ գործունեությունն ապահովող պայմանագրերի կազմում և վերլուծում,
  • ներկայացված փաստաթղթերի` պայմանագրերի, համաձայնագրերի, և այլ իրավական փաստաթղթերի իրավական փորձաքննության կատարում,
  • գործարքների իրավական ուղեկցում, այդ թվում` մասնակցություն բանակցություններին,
  • աշխատանքային հարաբերություններում ծագած խնդիրների լուծում,
  • ներքին օգտագործման փաստաթղթերի` լիազորագրերի, ներքին կարգապահական կանոնների կազմում,
  • տարբեր հարցերի, բողոքների, առարկությունների, դիմումների, նամակների, առաջարկների կազմում,
  • վստահորդի հանդեպ ունեցած պարտք գումարի բռնագանձում,
  • վստահորդի շահերի ներկայացում դատարանում և այլ պետական մարմիններում,
  • վստահորդի շահերի ներկայացում վճիռների հարկադիր կատարման փուլում:

Կարող են նախատեսվել նաև այլ ծառայություններ: