Քաղաքացիական Իրավունք

Յուրաքանչյուրս կյանքում գոնե մեկ անգամ, եթե ոչ բազմիցս, կարիք ենք զգում որակյալ իրավաբանի ծառայությունների:

Բնակարանային հարցեր, ընտանեկան վեճեր, աշխատանքային վեճեր գործատուների հետ, չիմացության պատճառով խաբված վիճակում հայտնվելու մշտական ռիսկ. այս բոլոր հարցերում մենք Ձեզ օգնության կհասնենք:

Որքան շուտ դիմեք մեր օգնությանը, այնքան ավելի մեծ կլինի գործը շահեկան ավարտի հասցնելու հավանականությունը և այդքան ավելի քիչ ջանքեր անհրաժեշտ կլինի ուղղել  Ձեր իսկ կողմից ինքնուրույն պայքարելու ժամանակ կատարած սխալները ուղղելու համար:

Այդ սխալներից շատերն էլ երբեմն առաջացնում են անդառնալի իրավական հետևանքներ:

Ֆիզիկական անձանց իրավաբանական ծառայություններ ենք մատուցում հետևյալ հիմնական ուղղություններով՝

  • իրավաբանական խորհրդատվություններ իրավունքի տարբեր ճյուղերով․
  • փաստաբանի ծառայություններ քաղաքացիական դատավարության ընթացքում․
  • իրավաբանական օգնություն տարբեր պայմանագրերի և համաձայնությունների կազման հարցում (փոխառության պայմանագրերի, բնակելի տարածքի վարձակալության, մեքենայի, անշարժ կամ շարժական գույքի առուվաճառքի, նվիրատվության, ամուսնական պայմանագրերի, սեփականության բաժանման համաձայնության, ալիմենտ վճարելու համաձայնության և այլն)․
  • իրավաբանի ծառայություններ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում․
  • հողային վեճեր, հողամասի սահմանների որոշում․
  • բնակտարածքի բաժանում, բնակտարածքից վտարման և բնակեցման հետ կապված խնդիրների լուծում, օգտագործման իրավունքի ճանաչում, բնակտարածքի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչում, հաշվառումից հանում․
  • իրավաբանական ծառայություններ ընտանեկան վեճերի շուրջ (ամուսնական պայմանագրերի կազմում, ամուսնալուծություն առանց Ձեր մասնակցության, երեխայի բնակության վայրի որոշում ամուսնալուծությունից հետո, ալիմենտի բռնագանձում, ծնողական իրավունքներից զրկում, հայրության ճանաչում կամ վիճարկում, երեխաների որդեգրում, ամուսնության անվավեր ճանաչում)․
  • գույքի ժառանգման հետ կապված իրավաբանական օգնություն(ժառանգության վերաբերյալ վեճեր, ժառանգման գործընթացի իրավաբանական ուղեկցում)․
  • աշխատանքային վեճեր (աշխատանքի վերականգնում, աշխատանքից ազատման դեպքում փոխհատուցման վճարման հետ կապված հարցեր)․
  • իրավաբանական օգնություն հարկային վեճերի վերաբերյալ, հարկային մարմինների գործողությունների բողոքարկում․
  • անշարժ գույքի հետ կապված գործարքների իրավաբանական ուղեկցում (առուվաճառք, նվիրատվություն, սեփականաշնորհում), բնակտարածքի վարձակալություն պայմանագրերի կազմում․
  • վնասի փոխհատուցում, բաց թողած օգուտ, բարոյական վնաս, առողջությանը պատճառված վնաս․
  • իրավաբանական օգնություն ճանապարհատրանսպորտային վեճերի կապակցությամբ (ԱՊՊԱ, ԿԱՍԿՈ)․
  • շահերի ներկայացում պետական մարմիններում․
  • վեճերի մինչդատական կարգավորում, պահանջների և բողոքների կազմում,
  • հայցադիմումների, միջնորդությունների, բողոքների, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների կազմում․
  • վերոնշյալ բոլոր գործերով շահերի ներկայացում բոլոր դատական ատյաններում․
  • օգնություն դատական ակտերի հարկադիր կատարման փուլում․

և այլ ծառայություններ: